երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
Հայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը. Վրաստանի նախագահ

Հայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը. Վրաստանի նախագահ

Ես շատ գոհ եմ իմ հանդիպումներից, որոնք ունեցել եմ հարևան երկրների առաջնորդների հետ։ Հարավային Կովկասը հնարավորություն ունի դառնալու օազիս տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Վրաստանի Հանրային Հեռուստաընկերության «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման շրջանակում։

Ղավելաշվիլիի խոսքով, պարզ է դարձել, թե ինչպիսի հնարավորություն է Հարավային Կովկասի խաղաղությունն առաջնահերթություն դարձնելու համար։

«Իդեալական պատկեր էր, երբ մենք զրուցում էինք միմյանց հետ։ Իմ առաջին այցը եղել է Ադրբեջան, այնուհետև՝ Հայաստան։ Հայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը։ Այսօրվա ԱՄՆ-ի շնորհավորանքն էլ սա է ընդգծում։ Նրանց համար նույնպես ակնհայտ դարձավ, թե ինչ հնարավորություններ կան, որպեսզի Հարավային Կովկասի խաղաղությունը դառնա առաջնահերթություն։ Իհարկե, կհայտնվեն բոլոր մեծ պետությունների շահերը։ Հարավային Կովկասն ունի հնարավորություն, որպեսզի դառնա տարածաշրջանային օազիս։ Ոչ թե հակամարտությունների առարկա, ոչ էլ որևէ մեծ երկրի հանձնարարությունը կատարող, այլ հակառակը՝ աստիճանաբար շարժվենք հանդիպումների, ներդրումների, հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ ռեսուրսը գոյություն ունի»,- նշել է նա։

  • Կիսվել: