շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Հայաստանում տարիների ընթացքում քիչ-քիչ նախիջևանացում է լինելու, մենք թույլ չենք տալու երկրի դուռը բացվի․ Կարապետյան

Հայաստանում տարիների ընթացքում քիչ-քիչ նախիջևանացում է լինելու, մենք թույլ չենք տալու երկրի դուռը բացվի․ Կարապետյան

Իրենց համար կարևոր չէ՝ Հայաստանում 100 հազար ադրբեջանցի կապրի, 300 հազար ադրբեջանցի կապրի, իրենց համար կարևորը Հայաստանը հակադրելն է՝ իրենց շահերի համար։ Այս մասին այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը՝ նկատի ունենալով այսօրվա իշխանություններին:

«Սա մեր հայրենիքի վերջին հատվածն է, որ մնացել է հայկական, և չպետք է դուռ բացվի։ Մենք ասում ենք՝ Հայաստանի ձևաչափի փոփոխություն է տեղի ունենալու, Հայաստանում տարիների ընթացքում քիչ-քիչ նախիջևանացում է լինելու, մենք թույլ չենք տալու երկրի դուռը բացվի»,-նշեց նա:

 

  • Կիսվել: