ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստանում խոսքի ազատությունն այլընտրանք չունի. Բադասյանը՝ «Հայելի»-ի հետ կապված միջադեպի մասին

Հայաստանում խոսքի ազատությունն այլընտրանք չունի. Բադասյանը՝ «Հայելի»-ի հետ կապված միջադեպի մասին

«Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ, իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով «Հայելի» ակումբի դեմ գործած հարձակմանը»,-գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Հայաստանում խոսքի ազատությունն այլընտրանք չունի, եւ յուրաքանչյուր նման դեպքի պետք է տրվի համարժեք իրավական գնահատական»,-նշել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ չորս անձինք ձվեր են նետել «Հայելի» ակումբի դռներին, պատերին պաստառներ են փակցրել։ Նրանց պահանջը լրատվամիջոցը փակելն է:

  • Կիսվել: