շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն․ Բերբոքը՝ Միրզոյանին

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն․ Բերբոքը՝ Միրզոյանին

Գերմանիայի արտգործնախարար Անելենա Բերբոքը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Ստրասբուրգում կայացած հանդիպմանն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն։ Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության թվիթերյան էջում տեղադրված հաղորդագրությունից:

«Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն։ Իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Անալենա Բերբոքն ընդգծել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը խաղաղ գործընթացին։ Այժմ ծայրահեղ կարևոր է շարունակել երկխոսությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում մասնակցել և ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանում։

  • Կիսվել: