շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ կարգավորման հասնելու ներուժը չեն սպառել․ Սլուցկի

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ կարգավորման հասնելու ներուժը չեն սպառել․ Սլուցկի

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի խաղաղ կարգավորմանը, այդ ուղղությամբ ներուժը սպառված չէ, հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ իրավիճակը հնարավոր է կարգավորել «խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ»։

«Մենք մնում ենք այդ դիրքորոշմանը ու պատրաստ ենք կրկին տրամադրել անհրաժեշտ աջակցություն։ Այս ուղղությամբ ներուժը սպառված չէ», - ասել է Սլուցկին։

ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահը միաժամանակ նախազգուշացրել է «արտաքին խաղացողներին՝ չենթարկվել կողմերից որևէ մեկի հրահրումներին»։

  • Կիսվել: