«Հայաստանն իր գործողություններով սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը». Թուրքիայի խորհրդարանի նախագահ
Թուրքիան անշեղորեն պաշտպանել է և կշարունակի պաշտպանել ՛՛Ադրբեջանի արդարացի պայքարը՛՛: Այս մասին Անթալիայում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը, տեղեկացնում է թուրքական ՛՛Անադոլու՛՛-ն:
Նրա խոսքով՝ Հայաստանն ՛՛իր գործողություններով սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը՛՛։ Շենթոփը հավելել է, որ Անկարան հայկական կողմից սպասում է Ռուսաստան-Ադրբեջան- Հայաստան եռակողմ համաձայնությունների շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարմանը:
՛՛Անադոլու՛՛-ն նաև նշում է. ՛՛Մտահոգություն հայտնելով հետկոնֆլիկտային շրջանում Երևանի ոչ կառուցողական գործողությունների կապակցությամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել տվյալ հարցը մտցնել միջազգային կառույցների օրակարգ՛՛:


