Հայաստանի կոմունիստական կուսակցությունը համախմբվելու կոչ է անում
Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ, Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում տեղադրվել են մեծ պաստառներ՝ Ստեփան Շահումյանի, մարշալ Բաղրամյանի պատկերներով և հայ-ռուսական բարեկամության թեմայով։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
«Սիրելի հայրենակիցներ՝ մենք հիմա էլ և միշտ պատրաստ ենք ծառայել ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի։
Եկե՛ք, համախմբվե՛ք ձեր հարազատ կուսակցության շուրջը, որպեսզի միասին կրկին ծաղկեցնենք մեր մայր հայրենին»,- նշված է հաղորդագրության մեջ։


