ՀՀ տարածքում որևէ միջանք գործել չի կարող. Փաշինյանը արձագանքել է Էրդողանի հայտարարությանը
Մեր դիրքորոշումները չեն փոխվել։ Այս մասին հուլիսի 25-ին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի դիտարկման մասին հարցին, թե ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ հետ կապված խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ Իրանի։
՛՛Այդ հայտարարությունից հետո մեր դիրքորոշումները և տպավորությունները կիսել ենք ոչ միայն մեր գործընկեր երկրների հետ, այլև Թուրքիայի հետ։ Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ միջանք չի կարող գործել։ Հայաստանի Հնարապետությունը պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, որոնք, ինչպես նշված է վերջին բրյուսելյան հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, պետք է գործի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում՛՛,-ասաց վարչապետը:


