Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների միջև: Այս մասին հայտնում է Tasnim-ը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել և մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Նշվում է, որ Միրզոյանը հեռախոսազրույցի ժամանակ, դատապարտելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիվ գործողությունները, ողջունել է հակամարտության դադարեցումը, որը կհանգեցնի տարածաշրջանում կայունության և լարվածության նվազեցմանը:
Ինչպես հաղորդվում է՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հայաստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում երախտագիտություն է հայտնել Հայաստանի կառավարությանը դիրքորոշման, ինչպես նաև Իրանի դեմ պարտադրված պատերազմի համատեքստում Իրանի քաղաքացիներին վերաբերող հյուպատոսական հարցերի լուծման գործում ցուցաբերած օգնության համար։