Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կրկին կհանդիպեն, առաջարկել ենք նախապատրաստել խաղաղության պայմանագրի տեքստը. Ալիև
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կրկին կհանդիպեն։ Այս մասին Պրահայում ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կրկին կհանդիպեն:
Ինչպես հայտնի է, կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը, և, մեր դիտարկմամբ, այդ գործընթացն ընդհատելու կարիք չկա։
Շուտով նախարարները պետք է հանդիպեն երկրորդ անգամ։ Մենք առաջարկել ենք, որ դրանից հետո երկու երկրների աշխատանքային խմբերը հավաքվեն և մի քանի օրվա ընթացքում պատրաստեն խաղաղության համաձայնագրի տեքստը՛՛:


