Հայաստան է ժամանել Մոնակոյի Իշխանապետության իշխան Ալբեր Երկրորդը և Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Մոնակոյի Իշխանապետության իշխան Ալբեր Երկրորդը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Հայաստան է ժամանել նաև Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը։



