ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Հայ-ադրբեջանական սահմանը կդիտարկեն նաև 15 ոստիկաններ Գերմանիայից. խոսնակ

Հայ-ադրբեջանական սահմանը կդիտարկեն նաև 15 ոստիկաններ Գերմանիայից. խոսնակ

ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանագոտու դիտարկումը կսկսի հաջորդ երկուշաբթի օրվանից: Այս մասին Բեռլինում հայտարարել է կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշտրեյտը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա նշելլ է, որ հայ-ադրբեջանական սահմանը դիտարկելու են նաև 15 ոստիկաններ Գերմանիայից: Բացի այդ՝ դաշնային կառավարությունն առաջարկում է նաև քաղաքացիական փորձագետներ ուղարկել:

Այսպես՝ ընդհանուր առմամբ մոտ 100 կին և տղամարդ կմասնակցեն ԵՄ առաքելությանը, որը գլխավորում է Գերմանիայի դաշնային ոստիկանը:

  • Կիսվել: