հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
 Աղազարյանը չբացառեց՝ Համբարձումյանի թեկնածությանը կողմ քվեարկելու տարբերակը

Աղազարյանը չբացառեց՝ Համբարձումյանի թեկնածությանը կողմ քվեարկելու տարբերակը

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ կարող է «Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածու առաջադրած Դավիթ Համբարձումյանին կողմ քվեարկի:

«Այն շրջապատում, որ ես Դավիթ Համբարձումյանին ճանաչում եմ, նա անառարկելի հեղինակություն է: Երևի թե Հանրապետության մասշտաբի քաղաքական գործիչ կամ դեմք չէ, բայց իր շրջապատում այդպիսինն է: Մասիս համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ես իմ հարազատներին չկարողացա համոզել, որ ձայնը տան ՔՊ-ին, Դավիթ Համբարձումյանին են ընտրել, հիմա էդպես է, ի՞նչ ասեմ»,- ասաց նա:

Հարցին՝ եթե Միքայել Սրբազանի թեկնածության հարցը չկարողանաք համաձայնեցնել, Վեհափառը համաձայնություն չտա, Դավիթ Համբարձումյանի թեկնածությանը կողմ կքվեարկե՞ք, Աղազարյանն ասաց. «Բոլոր դեպքերում պետք է հուսամ, որ կաթողիկոսը կտա այդ թույլտվությունը: Եթե չէ, ապա այն հանգամանքը, որ տեղի ունեցավ Միքայել Սրբազանի շուրջ համախմբման իմաստով, հույս է ներշնչում, որ լուծումը կգտնվի միգուցե Դավիթ Համբարձումյանի դեմքով, չգիտեմ»:

  • Կիսվել: