Հանգստացի մի հատ, վեր ընկի տեղդ. ԱԺ դահլիճում իրավիճակը լարվեց
ԱԺ նիստում իրավիճակը լարվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ դատախազին հարց տալու ժամանակ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունն է քննարկվում, տեղից սկսեց միջամտել։
Ռուբեն Ռուբինյանը միջամտեց. «Լռի՛ր դու մի հատ, էստեղ հարցերը մենք ենք տալիս»։
«Արա՛, կարող ա ջոգել եք․․․»,– տեղից շարունակեց Սարգսյանը։
Ռուբինյանն ընդհատեց. «Լսի, արա՛, հանգստացի մի հատ, հանգստացի, վեր ընկի տեղդ»։