հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 2-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում որեւէ բովանդակային փոփոխություն չի կատարվել: Օրենսդրական նախաձեռնությամբ կհստակեցվեն հաճախորդի պատշաճ ուսումնասիրությանն առնչվող գործընթացները, կսահմանվեն հետաձգված ստուգման հիմքերն ու կարգերը, կհստակեցվեն պարզեցված ուսումնասիրության ծավալների սահմանները, կկոնկրետացվեն գործարքների մերժման հիմքերը, ինչպես նաեւ կսահմանվեն ավելի ճկուն ընթացակարգեր: Ընդլայնվելու են դրամական փոխանցումներ իրականացնող անձանց պարտականությունները, վերանայվելու են ոչ ֆինանսական հաստատություններին առնչվող կարգավորումները:

Հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

 

  • Կիսվել: