կիրակի, օգոստոս 9
9 / 8 / 2026
Համազգային միասնականություն է պետք. Գարեգին Բ–ն ընդունել է ՀՅԴ ԳՄ նորընտիր անդամներին

Համազգային միասնականություն է պետք. Գարեգին Բ–ն ընդունել է ՀՅԴ ԳՄ նորընտիր անդամներին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ՀՅԴ գերագույն մարմնի նորընտիր անդամների հետ քննարկել է Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային խնդիրները։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը` նշելով, որ կաթողիկոսը նրանց ընդունել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։
 
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային խնդիրներին, մասնավորապես կարևորվել է համազգային միասնականության անհրաժեշտությունը, Հայաստան-Արցախ-սփյուռք գործակցության սերտացումը՝ ի նպաստ առկա մարտահրավերների հաղթահարման և հայրենիքի զորացման»,–նշվում է հաղորդագրությունում։
 
Կաթողիկոսը, դիմելով ՀՅԴ ԳՄ նորընտիր անդամներին, ընդգծել է, որ հայրենիքի համար ծանր ժամանակահատվածում են ստանձնում իրենց պատասխանատու առաքելությունը՝ մաղթելով, որ ամենայն նվիրումով ու նախանձախնդրությամբ լծվեն ծառայության` ի շահ հայրենիքի։

  • Կիսվել: