երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցել են Արամ Ա․-ի մտահոգությունները և իրավիճակից դուրս գալու նրա պատկերացումները

Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցել են Արամ Ա․-ի մտահոգությունները և իրավիճակից դուրս գալու նրա պատկերացումները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ներկայացուցիչները՝ Կաթողիկոսրանի «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան եւ Կաթողիկոսարանի դիւանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան, Էջմիածինի մէջ հանդիպում ունեցան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին հետ։ Անոնք Գարեգին Բ. Կաթողիկոսին փոխանցեցին Արամ Ա. Վեհափառ Հայրապետին մտահոգութիւնները եւ այս իրավիճակէն դուրս գալու անոր պատկերացումները։ Արամ Ա. Կաթողիկոսին ներկայացուցիչները միաժամանակ լսեցին Գարեգին Բ. Կաթողիկոսին մտահոգութիւններն ու տեսակէտները։

Երկու սրբազան հայրերը, յանուն Վեհափառ հայրապետին եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, շեշտեցին հայ եկեղեցին ամուր ու կազմակերպ պահելու հրամայականը՝ իր հոգեւոր առաքելութեան ու ազգային ծառայութեան մէջ։

  • Կիսվել: