երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջան ավելի մեծ ծավալով իտալական ներդրումներ ներգրավելու համար. Իտալիայի փոխվարչապետը՝ Բաքվում

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջան ավելի մեծ ծավալով իտալական ներդրումներ ներգրավելու համար. Իտալիայի փոխվարչապետը՝ Բաքվում

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջան ավելի մեծ ծավալով իտալական ներդրումներ ներգրավելու համար: Այս մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանին, հաղորդում է ԱՊԱ-ն:

«Խաղաղությունն ընտրություն է, որը ճանապարհ է բացում նոր ներդրումների համար։ Մեզ անհրաժեշտ են երկրներ, որոնք աշխատում են հանուն խաղաղության աշխարհի այս հատվածի բարդ պայմաններում»,- ընդգծել է Տայանին։

Նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը Իտալիայի մտերիմ բարեկամն ու ռազմավարական գործընկերն է։ Նպատակն է ընդլայնել երկու երկրների միջև տնտեսական կապերը նաև էներգետիկ հատվածից դուրս։

  • Կիսվել: