երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Իրաքը վաճառքի է հանել Սադդամ Հուսեյնի օգտագործած ինքնաթիռը

Իրաքը վաճառքի է հանել Սադդամ Հուսեյնի օգտագործած ինքնաթիռը

Իրաքի Iraqi Airways պետական ավիաընկերությունը հայտարարել է այս պահին Թունիսում գտնվող իր երկու Boeing 747 ինքնաթիռը վաճառելու մտադրության մասին։ Դրանցից մեկը՝ Boeing 747SP-ը, պատկանել է Իրաքի կառավարությանը և օգտագործվել է երկրի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի կողմից։

Բացի Boeing 747SP-ից, որը մի քանի անգամ Սադդամ Հուսեյնն օգտագործել է ուղևորությունների համար, վաճառքի է հանվել Boeing 747-200 մարդատար ինքնաթիռը՝ 330 տեղ ընդհանուր տարողությամբ: Երկու ինքնաթիռներն էլ արտադրվել և Իրաքին են մատակարարվել 1982 թվականին։

1991 թվականի հունվարին, ԱՄՆ-ի և դաշնակիցների զինված ուժերը կազմակերպած «Փոթորիկ անապատում» գործողությունից մի քանի շաբաթ առաջ, Իրաքի իշխանությունները որոշել էին երկրից դուրս բերել մի քանի մարդատար ինքնաթիռ և դրանք տեղակայել Մերձավոր Արևելքի այլ պետությունններում՝ պոտենցիալ ավիահարվածներից պաշտպանելու նպատակով:

  • Կիսվել: