շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Խուճապային տրամադրություն չկա, իրավիճակը պատկան մարմինների վերահսկողության տակ է. Արշակյան

Խուճապային տրամադրություն չկա, իրավիճակը պատկան մարմինների վերահսկողության տակ է. Արշակյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այցելել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, ինչպես նաև Մարտունու բժշկական կենտրոն։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ծանոթացա բուժվող զինվորների առողջական վիճակին։ Այցի ընթացքում հանդիպեցի նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին և Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանին։ Տեղում մանրամասն քննարկում ունեցանք տիրող իրավիճակի մասին։
Խուճապային տրամադրություն չկա, իրավիճակը պատկան մարմինների վերահսկողության տակ է»,-գրել է Արշակյանը։

  • Կիսվել: