կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Հաջորրդը կարող է լինել Կանադան. Արամ Սարգսյանը՝ Ֆրանսիայի Սենատի ընդունած հայանպաստ բանաձևի մասին

Հաջորրդը կարող է լինել Կանադան. Արամ Սարգսյանը՝ Ֆրանսիայի Սենատի ընդունած հայանպաստ բանաձևի մասին

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հորիզոնի» հետ զրույցում խոսելով տարածաշրջանային, աշխարհաքաղաքական, ներքաղաքական վերջին զարգացումների ու սպասվող իրադարձություններից մասին, անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի հայանպաստ բանաձևին, որը նաև պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի համար: Արամ Սարգսյանին հարց է ուղղվել՝ կա՞ն հիմքեր ենթադրելու, որ նման բանաձևեր կարող են ընդունել նաև այլ երկրի օրենսդիր մարմիններ: «Հանրապետություն» կուսակցության նախագահը նշել է, որ Ֆրանսիան շատ լուրջ ազդեցություն ունեցող երկիր է:

«Թուրքիան երկար տարիներ ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ անդամ դառնալ: Ունենալով լուրջ տնտեսություն, ունենալով Եվրոպայում ամենամեծ բանակը՝ Թուրքիան այդ հնարավորությունն առ այսօր չունի: Իսկ Ֆրանսիան ունի, Ֆրանսիան միջուկային երկիր է: Ֆրանսիայի տեսակետը, թեկուզ միայնակ տեսակետը թերագնահատելի չէ: Այս ուղղությամբ Հայաստանի իշխանությունները պետք է շատ լուրջ աշխատեն: Նույնը շատ հնարավոր է՝ տեղի ունենա, եթե ՀՀ դիվանագիտական կորպուսը շատ լուրջ աշխատի Կանադայի հետ: Ես վստահ եմ, որ հաջորդ քայլը կարող են անել Կանադայի իշխանությունները, եթե մենք ճիշտ աշխատենք: Դա, միանշանակ, կարող է անել նաև ԱՄՆ-ը»,- ասել է Արամ Սարգսյանը:

  • Կիսվել: