հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Հաջորդ անգամ բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի և հրշեջ, որ ջուր պզզացնի. Սիմոնյանը՝ Աղվան Վարդանյանին

Հաջորդ անգամ բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի և հրշեջ, որ ջուր պզզացնի. Սիմոնյանը՝ Աղվան Վարդանյանին

Կարծում եմ` Աղվան Վարդանյանը մի փոքր ավելի շատ, քան որոշ իր ընկերներ, չի գիտակցել, թե որտեղ է գտնվում: Կգիտակցի: Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Փորձելով ինքնահաստատվել իրեն կուսակցությունից վռնդած նախկին ընկերների մոտ` թե՛ դահլիճում, թե՛ տեսախցիկների առաջ, մարդը փորձում է աչքի ընկնել: Մեկ մի տափակ բանաստեղծություն է կարդում, մեկ բարձր-բարձր խոսելով ԱԺ դահլիճի մի կետից մյուս կետն է քայլում, նույնիսկ պիջակի թևերն է քշտում: Կարծես ասի`

տեսե՛ք, հա՛, ես վատ հագնված եմ, բայց` կարևոր:

Հիմա էլ այս հացկատակն ԱԺ շենքում` իր սենյակում, խմիչք օգտագործելուց բացի որոշել է նաև ծխել նիստերի դահլիճի մուտքի մոտ և հարցազրույցներ է տալիս դրա մասին, վիրավորում, խելոք դեմքի արտահայտությամբ գիժ -գիժ խոսում։

Հաջորդ անգամ ոստիկանից բացի բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի և հրշեջ, որ ջուր պզզացնի, որ բեղերդ ծխելիս հանկարծ չայրվեն»։

  • Կիսվել: