երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Գրիգորյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը

Գրիգորյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը

Հունվարի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:

Գրիգորյանը Խավիեր Կոլոմինային է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն ու դրա բազմաոլորտ հետևանքները:

Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրադրության շուրջ:

 

  • Կիսվել: