Գորիս-Կապան ճանապարհին ստեղծվավ իրավիճակըբ մեծ վնաս է տալիս մեր տնտեսությանը․ Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարները ստուգելու ու գումար գանձելու հարցին, ասաց, որ շատ անհանգստացած են այս պահին ստեղծված իրավիճակով և համարում են, որ այդ ճանապարհի այս կարգավիճակը մեծ վնաս է տալիս մեր տնտեսությանը և զբոսաշրջությանը։
Նրա հավաստմամբ՝ ԱԱԾ-ն, Արտաքին գործերի ու Պաշտպանության նախարարություններն աշխատում են օր առաջ այս հարցերը լուծելու համար։ «Բնական է, որ պատերազմից հետո, մինչև նորմալ կյանքին անցնելը, այսպիսի պրոբլեմներ կլինեն։ Ուղղակի պետք է սառնասիրտ և հետևողականորեն լուծել այս խնդիրները, որպեսզի դրանք հնարավորինս քչանան և ի վերջո վերանան»,- հավելեց Քերոբյանը։


