հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Գնդակը գտնվում է ադրբեջանական կողմում. Ալեն Սիմոնյանը` խաղաղության պայմանագիրը ձգձգելու մասին

Գնդակը գտնվում է ադրբեջանական կողմում. Ալեն Սիմոնյանը` խաղաղության պայմանագիրը ձգձգելու մասին

ՀՀ-ի կողմից խաղաղության պայմանագրի կնքման մասով որևէ ձգձգում չկա: Այս մասին ԱԺ-ում ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե կոնկրետ ի՞նչ պատճառով է ձգձգվում խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի համաձայնեցումը:

«ՀՀ-ի կողմից խաղաղության պայմանագրի կնքման մասով որևէ ձգձգձում չկա, մենք պատրաստ ենք այն ստորագրել: Կարելի է ասել՝ այդ հարցով գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում»,- ասաց Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի համաձայնեցմանը, Սիմոնյանն ասաց, որ գործընթացը շարունակվում է, և մենք լիահույս ենք, որ հաջողության կհասնենք:

  • Կիսվել: