կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
«Ֆիզգորոդոկի» 4 բնակիչ է բերման ենթարկվել

«Ֆիզգորոդոկի» 4 բնակիչ է բերման ենթարկվել

Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող և ճանապարհը փակած Ալիխանյան եղբայրներ փ., 6/1 հասցեում (գիտավան՝ «ֆիզգորոդոկ») 12-հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող բնակիչներից 4-ը բերվել են ոստիկանություն։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել 4 քաղաքացի»,- այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից

Նշենք, որ ավելի վաղ ՄԻՊ-ը հայտնել էր, որ  պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերի, այդ թվում՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի ահազանգի հիմա վրա, արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Երևանի քաղաքապետարանից բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:

  • Կիսվել: