Եթե TRIPP-ը թողնենք Փաշինյանի հույսին, կլինի «միջանցք», բայց դա պետք է ճանապարհ լինի. Սամվել Կարապետյան
Երևի կառավարման համն ընկել է բերանները, դրա համար իրենց պետք է մի քիչ շատ ընկերություններ կառավարեն. լավ կառավարիչներ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոսելոով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ որոշ ռուսական ընկերություններ արդյունավետ չեն աշխատում Հայաստանում։
Սամվել Կարապետյանն անդրադարձել է նաև ԹՐԻՓՓ նախագծին՝ ասելով. «ԹՐԻՓՓ-ի մասով Եթե հաջողվի, իհարկե իրենց չի հաջողվի, իրենք սա որպես միջանցք են նայում։ Մենք դա տեսնում ենք ճանապարհ, որ կլինի ճանապարհ, բայց եթե թողնենք ձեր Փաշինյանի հույսին՝ կլինի միջանցք։
Եթե այդ տարածքում հայ սահմանապահները լինեն, Հայաստանի մաքսային մարմինները լինեն, ճանապարհ է, կգնան-կգան։ Հիմա էդպես չի ու էդպես չի լինի, եթե մենք չօգնենք»։



