Եթե երկրի ղեկավարը նման հայտարարություն է անում, այդ երկրում որևէ փողատեր գումար չի դնի․ Ծառուկյանը՝ «Արարատ ցեմենտ»-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Օրենքի առաջ բոլորը հավասար են, ըստ օրենքի՝ կարող են, թող վերցնեն, 25 տարի գնել ենք, կազմակերպել ենք, աշխատողներին պահել ենք, գինը էժանացրել ենք, ամսեկան մենք 500 միլիոն դրամ գումար ենք հարկ վճարում միայն: Այս մասին 168․am-ի հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Փաշինյանի՝ «Արարատ ցեմենտ»-ի մասին արված հայտարարության մասին։
Նա, մասնավորապես, նշել է. «Տվյալ հայտարարությունը, եթե երկրի ղեկավարն անում է, կարող եմ գրել ստորագրել, որ այդ երկրում որևէ փողատեր գումար չի դնի, եթե մարդը արադարացի խոսում է, պետք է ձեռքից խլել, ձերբակալե՞լ։ Ես ասել եմ՝ ժողովուրդ ջան, ես իմ հայրենիքն ունեցվածքի հետ չեմ փոխում»:



