չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Եթե անգամ նվազագույն հումանիտար հարցեր են փորձում լուծել,  դա չպետք է դիտարկվի որպես Արցախ-Ադրբեջան երկխոսություն․ Արծվիկ Մինասյան

Եթե անգամ նվազագույն հումանիտար հարցեր են փորձում լուծել,  դա չպետք է դիտարկվի որպես Արցախ-Ադրբեջան երկխոսություն․ Արծվիկ Մինասյան

Ամեն ինչ պետք է անել, որ տպավորություն չլինի, թե երկկողմ հանդիպումների ժամանակ Ադրբեջանը կարող է Արցախի ադրբեջանական ինտագրացիա իրականացնել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Եթե անգամ նվազագույն հումանիտար հարցեր են փորձում լուծել,  դա չպետք է դիտարկվի որպես Արցախ-Ադրբեջան երկխոսություն։ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարում են, որ դա երկխոսություն է Ղարաբաղի  հայկական բնակչության ներկայացուցիչների հետ։ Ի սկզբանե, եթե այս բառապաշարը դառնում է վարքագիծ, միջազգային հանարությունն էլ այդպես է ընկալելու»,- ասաց Մինասյանը։

Պատգամավորն ասաց, որ Արցախի իշխանություններն ու ողջ արցախահայությունը չպետք է թույլ տան, որ նվազագույն խնդիրներ լուծելու համար  ստեղծված որոշակի կոնտակտը չդառնա  Ադրբեջանի ներքին հարցերի լուծման գործողություն։

«Ակնհայտ է, որ եթե Արցախի գործող նախագահը կամ իշխանական ուժը ունենար համապատասխան կամք և վռճականություն, այս օրին չէինք հասնի։ Այս վարքագիծը լավ հետևանքների չի բերելու։ Ո՞վ է Արայիկ Հարությունյանը՝ ըստ Ադրբեջանի։ Եթե նա ընդամենը Ղարաբաղի հայկական բնակչության  ներկայացուցիչ է, այդ դեպքում ակնհայտ է, որ մենք գործ ունենք  անդեմ, անատամ անողնաշար մարդու հետ, որը պետք է համաձայնի որևէ բանակցոթյունների մեջ մտնել։ Հայաստանը ներկայացնող բոլոր  անձինք միազգային կազմակերպություններում  Նիկոլ Փաշինյանի և նրա ՔՊ-ական իշխանության  հանձնվողական,  պարտվողական ձգտումներով են»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

  • Կիսվել: