երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
«Երևանը դեռ չի կատարել իր հանձնառությունը». Ադրբեջանի ԱԳՆ

«Երևանը դեռ չի կատարել իր հանձնառությունը». Ադրբեջանի ԱԳՆ

«Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ապա պետք է գործնական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն՝ անդրադառնալով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Հաջիզադեն նշել է, թե Հայաստանը «44-օրյա պատերազմից հետո դրական ներդրում չի ունեցել տարածաշրջանում հաղորդակցությունների բացման գործընթացում»։

«Չնայած Հայաստանի հանձնառությանը` ապաշրջափակել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող տրանսպորտային հաղորդակցությունները, Երևանը դեռևս չի կատարել դրանք»,-ասել է նա:

Հաջիզադեն Հայաստանին մեղադրել է նաև «գործընթացից և իր պարտավորություններից շեղելու փորձի մեջ»՝ «գործնականում դժվար իրագործելի բարդ ուղիներով»։

«Եթե Երևանն իսկապես շահագրգռված է հաղորդակցությունների բացմամբ, չպետք է խուսափի իր պարտավորություններից, այլ գործնական քայլեր ձեռնարկի, որոնք համապատասխանում են տարածաշրջանի նոր իրողություններին»,-եզրափակել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

  • Կիսվել: