երկուշաբթի, նոյեմբեր 16
16 / 11 / 2026
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մասնակցել է ՀՖՀՀ-ում անցկացված «Աշխատանքի տոնավաճառ 2026»-ին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մասնակցել է ՀՖՀՀ-ում անցկացված «Աշխատանքի տոնավաճառ 2026»-ին

Նոյեմբերի 11-ին Հայաստանի ֆրանսիական համալսարանում անցկացված Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները։

Միջոցառման շրջանակում ներկայացվել են Պաշտպանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև երիտասարդների և ուսանողների համար մասնագիտական փորձ ձեռք բերելու և աշխատանքային փորձառություն ձևավորելու հնարավորությունները։

Մասնավորապես, մասնակիցներին ներկայացվել են աշխատակազմում ուսանողական պրակտիկայի կազմակերպման հնարավորությունները, առկա թափուր հաստիքները, ինչպես նաև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման ընթացակարգերն ու դրանց մասնակցության պայմանները։

Տոնավաճառը հնարավորություն է ընձեռել անմիջականորեն շփվելու ուսանողների և շրջանավարտների հետ, պատասխանելու նրանց հետաքրքրող հարցերին, ներկայացնելու աշխատակազմում մասնագիտական գործունեության առանձնահատկությունները և կարիերայի զարգացման հնարավորությունները։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կարևորում է երիտասարդ մասնագետների ներուժի բացահայտումը, նրանց մասնագիտական առաջընթացին նպաստելը և հանրային ծառայության նկատմամբ հետաքրքրության խթանումը։

Երիտասարդների գիտելիքը, նախաձեռնողականությունն ու մասնագիտական ներուժը կարևոր ներդրում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի շարունակական զարգացման գործում։

  • Կիսվել: