երկուշաբթի, նոյեմբեր 16
16 / 11 / 2026
20 մլն դրամի կաշառքի գործով են պաշտոնյաները ձերբակալվել. Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց

20 մլն դրամի կաշառքի գործով են պաշտոնյաները ձերբակալվել. Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց

Մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 20 մլն ՀՀ դրամի չափով կաշառք ստանալու, տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաներ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Լրատվամիջոցների տեղեկություններով, ձերբակալվածներից մեկը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բաժիններից մեկի պետն է:

  • Կիսվել: