երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Երևանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև գործակցությունը կընդգրկի նաև գործարարներին

Երևանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև գործակցությունը կընդգրկի նաև գործարարներին

Երևանի և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև գործարար կապերի զարգացման, համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն են քննարկել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գյուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Լուկաս Ֆլյոթերը:

Առաջարկներ են հնչել կրթության, առողջապահության ոլորտներում նոր նախագծերի և փորձի փոխանակման ծրագրերի վերաբերյալ:

Անդրադառնալով Երևանի և Սաքսոնիա երկրամասի Լայպցիգ քաղաքի միջև դեռևս 2021թ. բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին մտադրությունների հուշագրին՝ գերմանական կողմը հույս է հայտնել, որ այն կարող է վերաճել ծրագրային հստակ գործակցության և հրավիրել Երևանի գործընկերներին Գերմանիա:

 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: