շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա. ԿԳՄՍ նախարարի հորդորը

Երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա. ԿԳՄՍ նախարարի հորդորը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հորդորելով հետևել պաշտոնական աղբյուրներին` կապված կորոնավիրուսի տարածման հետ:

«Այս ընթացքում կառավարությունն ապացուցել է, որ մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա: Կորոնավիրուսի խնդրի հետ կապված թափանցիկությունը ևս ձեր աչքի առաջ է:

Ուստի, մեծագույն խնդրանքս է հետևել պաշտոնական աղբյուրներին: Ցանկացած որոշում, որը վերաբերում է հարյուր հազարավոր շահառուների խմբերի, մի կոճակի սեղմումով չի լինում: Որոշում լինելու դեպքում կառավարությունը կտեղեկացնի, այդ թվում՝ այստեղ»,- գրել է նախարարը:

  • Կիսվել: