երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Երբ քննարկվել է Փաշինյանին, Միրզոյանին և Սիմոնյանին սպանելու հարցը,  հատկապես վեղարով տեռորիստի տնից որևիցե զենք գտնվե՞լ է, թե՝ ոչ. Ալեքսանյանը՝ դատախազին

Երբ քննարկվել է Փաշինյանին, Միրզոյանին և Սիմոնյանին սպանելու հարցը, հատկապես վեղարով տեռորիստի տնից որևիցե զենք գտնվե՞լ է, թե՝ ոչ. Ալեքսանյանը՝ դատախազին

«Մանրամասն նշվում է, թե ոնց են քննարկում, թե ոնց են ֆորդի մեջ տեղավորվելու, ոնց են խողովակն անցկացնելու, ոնց են մեքենաների միջից աստղիկները նետելու փողոցի երթևեկելի հատվածում: Որքան հասկանում եմ գրությունից, այս արարքն ուղղակի դիտվում է որպես ընդհանուր մեքենաների շարժը կանգնեցնելու քայլ, բայց խնդրում եմ փորձաքննական գործողություններ կատարեք, փորձեք թույլատրելի արագությամբ ընթացող մեքենայի տակ այդ աստղիկը գցել, ես վստահեցնում եմ, որ օրինակ՝ 60 արագությամբ գնացող մեքենայի դիմացի ակը դրանվ կճղվի, ամենայն հավանականութամբ շուռ կգա: Ես ձեզ վստահեցնում եմ դա հանրային չափազանց մեծ վտանգավորության արարք է»,- ԱԺ արտահերթ նիստում դիմելով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Ալեքսանյանն անդրադարձավ նաև այլ հարցերի. «Ավտոբուսների վրա լցվելիք յուղերն ի՞նչ բաղադրություն ունեն, արդյոք դրանք հրավտանգ են, թե՝ ոչ: Փորձաքննություն կատարվել է արդյոք, թե թունելներում, որտեղ մեքենաներ են խցանված կանգնած խոզի տուկերի վառելը գազով աշխատող մեքենաների պարագայում քանի՞ մեքենայի պայթյուն կարող էր առաջացնել: Երբ քննարկվել է մասնավորապես Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Ալեն Սիմոնյանին սպանելու հարցը, հատկապես վեղարով տեռորիստի տնից որևիցե զենք գտնվե՞լ է, թե՝ ոչ»:

Գլխավոր դատախազն էլ նշեց. «Փորձաքննությունների հետ կապված ինչպես ձայնի համապատասխանությունը, այնպես էլ մյուս բոլոր փորձաքննությունները ոչ մեկ պատրաստ չի, բայց դրանք բոլորը ստուգվելու են, այդ թվում ձեր բարձրացրած հարցերը՝ վարույթի շրջանակներում»:

  • Կիսվել: