ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները Ստրասբուրգում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները Ստրասբուրգում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամները Ստրասբուրգում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

«Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտ Հայաստանի պատվիրակության անդամներով ոգեկոչեցինք Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը»,- գրել է նա՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։

 

 

  • Կիսվել: