շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Եկեք պայմանավորվենք, որ ինֆորմացիայի աղբյուրը կառավարությունն է․ Փաշինյանը՝ կորոնավիրուսի հետևանքով խուճապի մասին

Եկեք պայմանավորվենք, որ ինֆորմացիայի աղբյուրը կառավարությունն է․ Փաշինյանը՝ կորոնավիրուսի հետևանքով խուճապի մասին

Եկեք պայմանավորվենք, որ ինֆորմացիայի աղբյուրը կառավարությունն է: Վայոց Ձորի Զառիթափ գյուղում քարոզչության շրջանակում իր ելույթն ամփոփելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է կորոնավիրուսի հետ կապված տարաբնույթ լուրերի և դրա հետ կապված ռիսկերով պայմանավորված քարոզչությունն ընդհատելու կոչերի մասին:

«Քանի դեռ կառավարությունը չի ասել, որ որևէ բան այսպես է, լուրերին մի հավատացեք: Գիտեք, էլի, հիմա կսկսեն լեգենդներ հնարել և  արդեն հնարում են: Մենք հիմա, փառք Աստծո, կորոնավիրուսի առումով ամենավատ վիճակում գտնվող երկրներից չենք»,- ասել է վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ չի կարող լինել որեւէ քաղաքական նպատակ ավելի բարձր, քան ՀՀ քաղաքացիների առողջությունը և անվտանգությունն է:

«Եթե կզգանք, որ ինչ-որ բան էն չի, չենք թողնի, որ որեւէ մեկը մեզնից առաջ որեւէ որոշում կայացնի: Ամեն դեպքում, ուզում եմ՝ բոլորիդ խնդրեմ, որ չնայած ձեր օդը մաքուր է, բայց Առողջապահության նախարարության հրապարակած պլակատներում գրված խորհուրդներին հետևեք»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

  • Կիսվել: