ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Ելել են իմ հետևից, ես կգնամ, ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած․ Միքայել Սրբազան

Ելել են իմ հետևից, ես կգնամ, ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած․ Միքայել Սրբազան

«Ինչ որ կատարվում է, բացարձակ ապօրինություն է։ Բայց ես  երբեք որևէ տեղ չեմ թաքնվել, հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվելու։ Ելել են իմ հետևից, ես կգնամ»,- լրագրողներին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս  Աջապահյանը, ում հետևից Մայր Աթոռ են գնացել ԱԱԾ աշխատակիցները։

Միքայել Սրբազանն ասաց. «Չեմ ուզում  իմ եղբայրների թիկունքում թաքնված լինելու տպավորություն ստեղծել, որևէ մեկի հետևում չեմ թաքնվում։

Առավել ևս կբարձրաձայնեմ, որ տեղի ունեցողը ապօրինոիթյուն է։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է  նստած։ Հիմնական սպառնալիքը  կառավարությունում է  նստած։ Հիմնական սպառանալիքը կառավարությունում է  նստած։ Ես այս երկրի համար սպառնալիք չեմ եղել, չեմ, չեմ լինի։ Բայց այն մարդիկ, որոնք այդ խելագարի կամքը կատարում են, եկել են, սպառնում են բռնությամբ,  ես գնում եմ իրենց հետ, հոգևորականները կհետևեն ինձ»։

  • Կիսվել: