ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Էջմիածնի համայնքապետի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Էջմիածնի համայնքապետի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Էջմիածնի համայնքապետի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին եմ ներկայացրել հայտարարություն, ըստ որի՝ հրաժարվել եմ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։

Իմ պաշտոնավարման 7 տարիների ընթացքում և իմ ողջ գիտակից կյանքում իմ հնարավորությունների սահմանում արել եմ հնարավոր ամեն ինչ մեր համայնքի ու պետության առաջ ծառացած թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներին դիմակայելու և խնդիրներին լուծում տալու ուղղությամբ։

Առաջնային նպատակս եղել և մնում է ունենալ զարգացած, ուժեղ ու բարեկեցիկ համայնք և պետություն։

Իմ գործունեության ընթացքում վստահաբար եղել են նաև սխալներ և բացթողումներ, որոնց համար հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, շնորհակալություն եմ հայտնում ձեր կողմից շատ հաճախ արտահայտած գովեստի և շնորհակալության խոսքերի համար, որոնք երբեմն նաև չափազանցված, բայց միևնույն ժամանակ եղել են մոտիվացնող ու պատասխանատվության ավելի բարձր նշաձող սահմանող։

 

Վստահեցնում եմ, անկախ նրանից, կզբաղեցնեմ որևէ համայնքային, կամ պետական պաշտոն, թե ոչ, նույն պատասխանատվությամբ եմ մոտենալու խնդիրներին, լինելու եմ ձեր կողքին, ձեր մեջ, ես ձեզնից մեկն եմ եղել ու կլինեմ, նույն խնդիրների կրողն եմ,

 

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ, ՀԱՄԱՅՆՔՍ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆՍ»,- գրել է նա։

  • Կիսվել: