շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Եւս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի վեհարանը․ Փաշինյան

Եւս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի վեհարանը․ Փաշինյան

2020–21 թվականներին Կտրիճ Ներսիսյանը հանդես եկավ իշխանությունների հրաժարականի կոչով։ Դրանից հետո տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը միջազգային հանրության կողմից գնահատվեց որպես ազատ, ժողովրդավարական, մրցակցային, ժողովուրդը վստահության քվե տվեց կառավարող թիմին։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սա նաեւ նշանակում էր ժողովրդի անվստահություն Վեհարանը զբաղեցրածների նկատմամբ։
2025 թվականի հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով։ Ներկա հոգեւորականների եւ հավաքված քաղաքացիների թիվը չի գերազանցել 1500-ը։
Եւս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի վեհարանը։ Այլ տարբերակ չկա։

  • Կիսվել: