ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Ձեր ստերը չեն շեղի միջազգային հանրությանը․ Էդմոն Մարուքյանը՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվության մասին

Ձեր ստերը չեն շեղի միջազգային հանրությանը․ Էդմոն Մարուքյանը՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվության մասին

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությանը։

«Չունենալով այլ անելիք՝ ադրբեջանական մեդիան հերթական սուտն է տարածում, թե Հայաստանն ու Իրանը պատրաստվում են գրոհել Լաչինի միջանցքը, որը շրջափակված է արդեն 60 օր։ Ադրբեջանը պետք է ապաշրջափակի Լաչինի միջանցքը, քանի որ այն արգելափակել է էթնիկ զտումների համար: Ձեր ստերը չեն շեղի միջազգային հանրությանը»,- գրել է Մարուքյանը:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե Հայաստանն ու Իրանը պատրաստվում են հարձակման Լաչինի և Կուբաթլիի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու ազգային անվտանգության ծառայությունը հերքել էին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը՝ այն որակելով բացարձակ սուտ:

  • Կիսվել: