հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ձեր կյանքը մի պայմանավորեք ո՛չ հյուսիսի, ո՛չ հարավի, ո՛չ արևմուտքի, ո՛չ էլ արևելքի հետ. Բագրատ Սրբազան

Ձեր կյանքը մի պայմանավորեք ո՛չ հյուսիսի, ո՛չ հարավի, ո՛չ արևմուտքի, ո՛չ էլ արևելքի հետ. Բագրատ Սրբազան

Արցախը հանձնելուց Բագրատ Սրբազանը չկար հրապարակում։ Կարող էիք հեռադիտակներով, հեռուսացույցներով ու հեռախոսներով չդիտեիք, այլ ինքներդ լինեիք հրապարակում։ Ովքեր այդ ժամանակ եղել են հրապարակում, ապա հազար հարգանք իրենց։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ ասաց ՛՛Սրբազան պայքար՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
 
՛՛Բայց դրանից հետո երկար ժամանակ կար հրապարակը լցնելու ու պայքարը առաջնորդելու համար։
 
Ձեր կյանքը մի պայմանավորեք ո՛չ հյուսիսի, ո՛չ հարավի, ո՛չ արևմուտքի, ո՛չ էլ արևելքի հետ։ Մի սպասեք ողորմության։ Եթե ունեք հայրենիք ու պատիվ, ապա մի վերլուծեք ու ձեր կյանքը մի պատմեք, այլ դուրս եկեք փողոց՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: