հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Դեսպան Ղևոնդյանը Ղրղզստանի ԱԳ փոխնարարարին տեղեկացրել է Հայաստանի՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը միտված ջանքերի մասին

Դեսպան Ղևոնդյանը Ղրղզստանի ԱԳ փոխնարարարին տեղեկացրել է Հայաստանի՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը միտված ջանքերի մասին

2025թ․ հուլիսի 2-ին կայացել է Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի տեղակալ Մեդեռ Աբակիռովի հետ։ Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանը դիտարկվել է քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային հումանիտար և այլ ոլորտներում Հայաստանի և Ղրղզստանի միջպետական փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Մտքեր են փոխանակվել առաջիկա երկկողմ և բազմակողմ միջոցառումների ժամանակացույցի և նախապատրաստական աշխատանքների ընթացքի շուրջ։

Նախարարի տեղակալ Մ․Աբակիռովը նաև տեղեկացվել է Հայաստանի ջանքերին՝ միտված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։

Դեսպան Ա․Ղևոնդյանը առանձին հանդիպում է ունեցել նաև Ղրղզստանի պետական արարողակարգի ղեկավար Կայռատ Տուռսունկուլովի հետ։

  • Կիսվել: