շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Դատապարտում եմ մնան գործողությունները․ Վարչապետը՝ «հեղափոխության պահապաններ»-ի արարքի մասին

Դատապարտում եմ մնան գործողությունները․ Վարչապետը՝ «հեղափոխության պահապաններ»-ի արարքի մասին

Վայքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդարդարձել է համացանցում տարածված «հեղափոխության պահապանների»-ի տարածած տեսանյութին։

«Երեկ մի խումբ մարդիկ ովքեր հանդես են գալիս որպես թավշյա հեղափոխության պահապաններ, գնացել  և իմ հասցեին ինչ-որ վատ բան ասած մարդուց պահանջել են ներողություն խնդրել։ Ես սա անընդունելի եմ համարում»,- ասել է վարչապետը։

Վարչապետն հիշեցրել է, որ երկու օր է՝ խոսում է այն մասին, որ հայհոյանքին հայհոյանքով չպետք է պատասխանեն, վիրավորանքին վիրավորանքով չպետք է պատասխանեն։

«Դատապարտում եմ մնան գործողությունները, և մեր բոլոր կողմնակցիներին կրկին կոչ եմ անում սադրանքների չտրվել»,- շեշտեց վարչապետը և նշեց, որ մարդիկ գիտեն ճշմարտությունը։

«Եթե էդ հայհոյանքի հիմքում ճշմարտություն կա, ճիշտ են անում, որ հայհոյում են,  եթե ճշմարտություն չկա՝ անիմաստ բան է։ Ժողովուրդը գիտի ճշմարտությունը։ Կարևորը վստահության մթնոլորտ կա»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվում «Հեղափոխության պահապաններ» գրառմամբ տարբերանշանով, որտեղ երևում է՝ ինչպես է մարդկանց մի խումբ քաղաքացու նկատմամբ ապօրինի գործողություններ թույլ տալիս: Այդ անձինք ճնշում են գործադրում քաղաքացու նկատմամբ՝ պահանջելով ներողություն խնդրել վարչապետին հայհոյելու համար։

Տեսանյութում այդ անձանց գործողությունները քննադատել են տարբեր հասարակական գործիչներ: Ոստիկանությունից InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել էին, որ ուսումնասիրում են տեսանյութը:

  • Կիսվել: