ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպն անթույլատրելի է. դատավոր Ալեքսանդր Ազարյան

Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպն անթույլատրելի է. դատավոր Ալեքսանդր Ազարյան

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդ Ազարյանն անթույլատրելի է համարում «Մարտի 1-ի» գործով դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպը՝ անկախ այն բանից, որ այն կրել է ակցիայի բնույթ: Այս մասին դատավորը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ մասնավորապես նշելով. «ՄԻՊ, ԲԴԽ, Դատավորների միություն, Դատախազություն, Ոստիկանություն. ըմբռնումով եմ մոտենում մեկ տարի առաջվա ձեր լռությանը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Մութաֆյանը տեսախցիկով մոտեցել է «Մարտի 1-ի» գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, նրան հարցեր ուղղել, ինչից հետո Դանիբեկյանը դատական կարգադրիչներին հայտնել է, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել, և ահազանգել է իրավապահներին:

Նարեկ Մութաֆյանին գիշերը ձերբակալել են, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։

Իսկ այսօր ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով բերման է ենթարկվել 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը:

  • Կիսվել: