չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Ձևական ԲՈՒՀ՝ առանց ուսանողների. «Հրապարակ»

Ձևական ԲՈՒՀ՝ առանց ուսանողների. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավարտվել են նաև բուհերի հեռակա ուսուցման միասնական քննությունները, ու հայտնի են ընդունելության արդյունքները: Հայաստանի ազգային ագրարային համալսարանին գերակա ագրարային 14 մասնագիտության գծով կառավարությունը հատկացրել էր 662 տեղ: 

Միասնական ընդունելության քննությունների արդյունքում համալսարան է ընդունվել ընդամենը 10 դիմորդ, այսինքն` համալրվել է հատկացված տեղերի 1,5 տոկոսը: Գերակա 14 մասնագիտությունից 4-ում ուսանող ընդհանրապես չի ընդունվել, 3-ում ընդունվել է մեկական, իսկ 2-ում՝ երկուական դիմորդ: Եվ սա Ագրարային համալսարանի ռեկտորի և նրա աշխատակազմի աշխատանքի «որակի» մասին է խոսում»։

  • Կիսվել: