չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատներն առաջ են անցնում հանրապետականներից

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատներն առաջ են անցնում հանրապետականներից

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով՝ դեմոկրատները գերազանցում են հանրապետականներին։

«Associated Press»-ի կանխատեսմամբ՝ Սենատում դեմոկրատները կստանան 45 տեղ, իսկ հանրապետականները՝ 36։ Ներկայացուցիչների պալատում նույնպես դեմոկրատներն առաջ են՝ 101 տեղ՝ հանրապետականների 55-ի դիմաց։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social»-ի իր էջում հայտարարել էր, որ հանրապետականները «ջախջախիչ հաղթանակ» կտանեին, եթե իր անունը ներառված լիներ ընտրական քվեաթերթիկում։

Միևնույն ժամանակ, NBC News-ի տվյալներով՝ ընտրություններին մասնակցածների միայն 38%-ն է հավանություն տալիս նախագահի գործունեությանը։ Այս ցուցանիշը ցածր է 2018 թվականի միջանկյալ:

Թրամփը նաև հավելել է, որ ինքն իրավունք ունի վետո դնելու ամեն ինչի վրա, բայց չի ուզում պարզապես նստել ու 2 տարի շարունակ վետո դնել։ «Մենք աշխատելու ենք դեմոկրատների հետ։ Նրանք արդեն զանգահարել են»,- հայտարարել է նա։


  • Կիսվել: