ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ցեղասպանության կանխարգելման խնդիրը մնում է կարևոր հարցերից մեկը. Խոսքն այստեղ առաջնահերթ չլինելու մասին է. փոխնախարար

Ցեղասպանության կանխարգելման խնդիրը մնում է կարևոր հարցերից մեկը. Խոսքն այստեղ առաջնահերթ չլինելու մասին է. փոխնախարար

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը անդրադարձավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի ԱԳՆ-ի օրակարգում առաջնահերթություն չէ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է մի շարք քայլեր իրականացնել ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ:

«Դեկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի գլոբալ ֆորում, որը բավականին ամբիցիոզ ծրագիր ունի։ Եվ մեր համար ցեղասպանությունների կանխարգելման խնդիրը մնում է կարևոր հարցերից մեկը։ Խոսքն առաջնահերթ լինելու և չլինելու մասին է»,-ասաց Հովհաննիսյանը։ 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում առաջնահերթություն չէ։ 

 

  • Կիսվել: