չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ցավոք, Հայաստանը պատվիրակություն չի ուղարկել COP29-ին. Հաջիև

Ցավոք, Հայաստանը պատվիրակություն չի ուղարկել COP29-ին. Հաջիև

 «Ցավոք, Հայաստանը պատվիրակություն չի ուղարկել COP29-ին, մինչդեռ այս իրադարձությանն ընդառաջ երկիրն ակտիվորեն մասնակցում էր հակաադրբեջանական քարոզչությանը»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևն ընդգծել է, որ Ադրբեջանը, որպես Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի անդամ, հրավեր է ուղարկել բոլոր կողմերին։

«Ցավոք, Հայաստանը COP29-ում պատվիրակությամբ ներկայացված չէ, չնայած հրավերին: Միաժամանակ, Երևանը շարունակում է խոսել տարածաշրջանային համագործակցության և գործընկերության մասին։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երկիրը միայն միակողմանի քարոզչություն է իրականացնում»,- ասել է նա։

  • Կիսվել: