կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Բյուջեից 3 5 միլիարդ՝ թալանչիների ու նրանց ընկերների համար. Մարուքյան (տեսանյութ)

Բյուջեից 3 5 միլիարդ՝ թալանչիների ու նրանց ընկերների համար. Մարուքյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է բյուջեից Կառավարության ներկայացուցիչներին 3.5 մլրդ դրամի պարգեւավճար բաժանելուն։

Նրա խոսքով՝ միակ անկեղծ նախարարն արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն է, որը չի թաքցրել, որ 7 մլն դրամ պարգեւավճար է ստացել՝ հարկերը հանած։

«Այսինքն՝ ստացել են 8 մլն 800 հազարի կարգի, որից պահումներ են արվել եւ նախարարները մաքուր մլն դրամ են ստացել։ Փոխնախարարներին, ասում են՝ չորս միլիոն դրամ են տվել, վարչության պետերին՝ երկու միլիոնից մինչև երեք միլիոն են տվել։ Այսինքն՝ սրա քաղաքական ձևակերպումն է պարգևավճար, հավելավճար։

Նիկոլ Փաշինյանը հարկերը հավաքում է՝ որպես գործադիր իշխանության ղեկավար, հետո ասում է՝ մենք մի ընտանիք ենք, պետք է ուշադիր լինենք մեր ծախսերի նկատմամբ, լույսը անիմաստ մի վառեք, ջուրը անիմաստ մի բացեք, բայց հետո էդ իր հավաքած հարկերից 3.5 միլիարդ դրամ բաժանում է իր խմբին։ Ժողովրդի հավաքած փողը վերցնում է, բաժանում է իր թիմին՝ իբր լավ աշխատանքի համար, բայց բոլորս էլ գիտենք, որ էնտեղ չկան պրոֆեսիոնալ կադրեր։ Սրա անունը թալան է, իսկ իշխանությունն էլ դարձել է թալանչի։

Իսկ ըդդիմությունը չի քննադատում, որովհետեւ իրենք երեք միլիոն դրամ են ստացել։ Մեր հայրենակիցները պիտի դիմեն ընդդիմադիր ուժերին, պահանջեն միասնական ընդդիմություն՝ մի կողմ դնելով բոլոր ամբիցիաներն ու տարաձայնությունները»,-նշել է Մարուքյանը։

 

  • Կիսվել: